Համընդհանուր եկամտահարկի հայտարարագրերի շուրջ բարձրացած աղմուկը մեր մեղքով է առաջացել։ Այս մասին փետրվարի 12-ին կառավարության ժամին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«2024 թվականին մենք զբաղվում էինք անվտանգության խնդիրներով և ժամանակ չունեինք մարդկանց ներկայացնելու այն, ինչ կատարվում էր», - ավելացրեց նա։

Վարչապետը վստահեցրեց, որ համընդհանուր հայտարարագրման համակարգը հիմնարար նշանակություն ունի տնտեսական և սոցիալական հեղափոխության առումով։

Փաշինյանը կարծում է, որ քաղաքացիների ընտրությամբ և որոշմամբ առողջապահության և կրթության ոլորտներին տարեկան կտրամադրվի լրացուցիչ 70 մլրդ դրամ։

«Այս հեղափոխության պիկը տեղի կունենա 2025 թվականի նոյեմբերից 2026 թվականի մայիս-հուլիս ամիսներին։ Շատ կարևոր է, որ մենք դա ակտիվորեն բացատրենք»,- ընդգծեց նա։