Ինչն ենք մենք լավ անում՝ հետաձգումները. Բոլոր բարեփոխումները լավ ընդունում ենք, էս ենք անում, էն ենք անում, հենց գալիս է ժամկետը, որ իրականացնենք, ասում ենք՝ եկեք հետաձգենք մի 3 ամիս, 6 ամիս, ընտրություններից հետո, Զատիկից հետո՝ անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին, ով նկատեց, որ բոլոր թանկացումները, հանրության դժգոհությունն առաջացնող բոլոր քայլերը հիմա են արվում եւ տպավորություն է, որ ՔՊ-ն չի ուզում վերընտրվել: Այս մասին, այսօր՝ փետրվարի 12-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Նաեւ էդ պատճառով է, որ բոլորը եկել հիմա է ընկել: Էս բոլոր որոշումները կայացվել են հերթով՝ 2019-ից մինչեւ 2023 թվականը: Մենք օբյեկտիվ պատճառով հետաձգգել ենք: Մի հատ Կովիդի պատճառով ենք հետաձգել, մի հտ պատերազմի պատառով, մի հատ հետպատերազմական իրավիճակի պատճառով, մի հատ ընտրությունների պատճառով, մի հատ հետընտրական իրավիճակի պատճառով:
Ընտրվելը գերնպատակ չի, գերնպատակը պետության ինստիտուցիոնալ կայացումն է: Ինչ, որ արվում է, պետության ինստիտուցիոնալ կայացման համար է:
Օրինակ, ես հպարտ եմ, որ մենք գույքահարկի բարեփոխումը արել ենք:
Այո, մենք վստահության մանդատ ստանալու խնդիր ենք դնում, բայց ո՞նց ենք մենք այդ խնդիրը լուծելու: Մեր ռազմավարությունը հետեւյալն է, քաղաքացու հետ երկխոսության արդյունքում քաղաքացին պետք է դառնա համընդհանուր հայտարարագրման համախոհը, պետք է դառնա տրանսպորտային բարեփոխումների համախոհը, հարկային քաղաքականության համախոհը եւ մենք այդ բարիկադները, որ կառավարությունը մի բան անում է, հանրությունն էլ դիմադրում է, պետք է փոխենք: Մենք բարկադ պետք է չունենանք: Պետք է կարողանանք ապացուցել քաղաքացուն, որ այս ամենն իր բարօրության համար է արվում»,-ասաց Փաշինյանը:





























