Ես իշխանությունը ստացել եմ ժողովրդից, եւ կվերադարձնեմ միայն ժողովրդին: Երբ ժողովուրդը կգա դուռը կծեծի, կամ չի ծեծի, ձեն կտա, կասի՝ իմ իշխանությունը տուր ինձ, ես կտամ իրեն: Այս մասին, այսօր՝ փետրվարի 12-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Եվ թույլ չեմ տա որեւէ խմբակ՝ անկախ նրանից, թե այդ խմբակի պարագլխի անունն ինչ է, ժողովրդի իշխանությունը խլի:
Որ պահին ժողովուրդն ուզենա վերցնել իշխանությունը, ոչ ոք նրա ցանկության առաջ չի կարող կանգնել: Էդ ո՞ւմ իշխանությունն եք պաշտպանում ումից: Ես կարող եմ ասել՝ ում իշխանությունն մ պաշտպանում ձեզնից: Ես ժողովրդի իշխանությունն եմ պաշտպանում կոնկրետ ձեզնից ու ձեր խմբավորումների պարագլուխներից»,- ասաց Փաշինյանը:
Անդրադառնալով մեղադրանքներին, որ առանձ հարյուրավոր ոստիկանների 300 մետր չի կարողանում անցնել, Փաշինյանն ասաց. «Ես այսօր առավոտյան 7:30-ին դուրս եմ եկել, կանգառում կանգնել եմ 15-20 րոպե, պետական պահպանության ծառայությունը այնտեղ է եղել, ոչ մի ոստիկան չի եղել, ոչ մի ճանապարհ չի փակվել, ոչ մի ավտոյի ուղղություն չի փոխվել, ոչ մի ավտոբուսի երթուղի չի փոխվել, ոչ մի ավտոյի գրաֆիկ: Նստել եմ ավտոբուս, գնացել եմ գործի, այդ դուք ու՞մ մասին եք խոսում։ Հերիք է վիրտուալ իրականություն ստեղծեք ձեր ֆեյքերով, ձեր վճարովի ինտերնետ տրաֆիկներով և այլն»:





























