Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն թաղամասի վթարային շենքերի բնակիչներն իրենց խաբված են զգում. քաղաղաքապետ Տիգրան Ավինյանը ընտրություններից առաջ իրենց բակ էր գնացել ու խոստացել մեկ ու կես տարվա ընթացքում երկու շենքերի 182 ընտանիքներին նոր բնակարաններով ապահովել, սակայն նշված ժամկետն ավարտին է մոտեցել, իրենք շարունակում են իրենց 4—րդ կարգի վթարային շենքերում ապրել։ NEWS.am–ի հետ զրույցում վթարային շենքերի բնակիչներն իրենց անհանգստություններն են հայտնում.

«Ավինյանի նման մի քանիսն էլ են եկել ու գնացել։ Ավինյանը եկավ, տեսավ մեր շենքների պայմաններն ու ոչինչ չարեց։ Մեկ ու կես տարին անցել է արդեն։ Նրա ընտանիքն այստեղ կես ժամ կապրե՞ր»։

Երեկ՝ փետրվարի 11–ին,  Երևանի ավագանու նիստի ժամանակ Տիգրան Ավինյանին հիշեցրին իր խոստման մասին: Նա խոստացավ կրկին այցելել վթարային շենքերի բնակիչներին ու փորձել փուլ առ փուլ բնակարաններ տրամադրել 182 ընտանիքներին:

Վթարային շենքերի բնակիչները սակայն այլևս չեն հավատում քաղաքային իշխանությունների խոստումներին։

Մանրամասները՝ տեսանյութում։