Երևանի մանկապարտեզներոււմ տեղադրվում են տեսախցիկներ։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են Երևաի քաղաքապետարանից:

«Երևանի մանկապարտեզներում ստեղծվում են ավելի անվտանգ և վերահսկվող պայմաններ սաների համար, իսկ ծնողները կլինեն առավել հանգիստ՝ վստահ լինելով, որ իրենց երեխաները հուսալի ձեռքերում են։ 

Տեղադրվող տեսախցիկները կնպաստեն մանկապարտեզներում վերահսկողության մակարդակի բարձրացմանը՝ ապահովելով ավելի կազմակերպված և պաշտպանված միջավայր»,-ասված է հաղորդագրության մեջ:

Մանրամասները՝ տեսանյութում։