Ես դեմ եմ տրանսպորտի թանկացմանը, որովհետև տնից մի քանի հոգի օգտվում է տրանսպորտից. ես ասենք 20% զեղչ արեցի, բա իմ երեխաները ուսանող են, բա իմ թոռնիկները, պիտի իրենք էլ ապրեն, չէ՞: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց կանգառում տրանսպորտի սպասող կինը:

«Բացի տրանսպորտը, հարկերն էլ են թանկացրել, ամեն ինչ թանկ է, հացը չես կարողանում առնես ուտես: Ես աշխատում եմ, ստեղծում եմ, բայց մենակ ես չեմ, բոլորը պետք է օգտվեն»,-ասաց նա:

Իշխանությունների պնդումներին, որ նոր ավտոբուսները հարմարավետ են, դրա համար պետք է վճարել, կինն արձագանքեց. «Թող բերեն Գազելները, մենք կնստենք Գազելի մեջ, կկռանանք, ոչինչ, բայց մենք 100 դրամ կվճարենք: Պատրաստ ենք վճարելու 100 դրամը:

Հիմա օր է լինում՝ վճարում եմ, օր է լինում՝ փող չունեմ, չեմ վճարում, ասում եմ՝ շնորհակալություն, իջնում եմ: Բայց ես չեմ ուզում առանց վճարելու օգտվեմ»,-ասաց նա: