Այսօր՝ փետրվարի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 05:40-ի սահմաններում «Foton» մակնիշի բեռնատարը Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ուշիի ոլորաններում, դեռևս անհյատ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելւ գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել՝ մասամբ հայտնվելով երթևեկելի գոտում, հաղորդում է Shamshyan.com-ը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: