Այսօր՝ փետրվարի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Մարտունի-Գավառ ավտոճանապարհի 13 կմ հատվածում բախվել են «Mercedes» և «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով 4 հոգի տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն:

Դեպք վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Մարտունու հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Վթարի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը: 

Կայքը հայտնում է, որ բախման հետանքով «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին, իսկ վիրավորներից մեկը անցորդ է: