Մեր երկրում դեռ կա՞ կանխիկով աշխատավարձ ստանալու ինստիտուտ, թե՞ բոլոր աշխատավարձերը անկանխիկ են: Այսօր՝ փետրվարի 13-ին, կառավարության նիստում նման հարցով դիմեց ներկաներին վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կառավարությունում լռություն էր, ոչ ոք չէր արձագանքում։
«Ո՞վ գիտի, չգիտե՞նք, ոչ մեկ չգիտի՞»,- հայտարարեց Փաշինյանը։
Երկար դադարից հետո միայն ՊԵԿ փոխնախագահ Համլետ Սահակյանը վստահեցրեց, թե Հայաստանում բոլորն անկանխիկ են ստանում աշխատավարձ։
«Ի դեպ բոլորին խորհուրդ եմ տալիս նաեւ հավելված ունենալ եւ փոխանցումներն իրականացնել հավելվածով, որ որեւէ տեղ գնալու անհրաժեշտություն չլինի»,- ասաց Փաշինյանը:





























