«Փաշինյանը մինչև վարչապետ դառնալը շուկաներում շրջում էր, հիմա շրջու՞մ ա՝ տեսնի տարբերությունը։ Նստել ա գահին ու մոռացել ա, որ էս ժողովրդի մեջից ա դուրս եկել։ Թո՛ղ մտնի շուկաներ, տեսնի ինչ վիճակում են մարդիկ, կամ եթե վստահելի մարդիկ ունի, թո՛ղ նրանց ուղարկի»։ Այս մասին այսօր՝ փետրվարի 13-ին, կառավարության մոտ բողոքի ակցիայի ժամանակ ասաց տնտեսվարողներից մեկը՝ Կարինեն։
«Մեզ բառացիորեն ասում են՝ մանր բիզնես, դուրս եկեք շուկայից։ Ակնկալում ենք, որ պետք է մարդկային մոտեցում ցուցաբերեն, հակառակ դեպքում՝ ձնագնդիկի պես կմեծանանք, որովեհտև 5-10 օրից պետք է սկսել հարկերը վճարել։ Ժողովուրդն այդ ժամանակ կտեսնի փոփոխությունը, շատերն անգամ չգիտեն այդ մասին»,–ասաց ակցիայի մասնակիցը։
Նշենք, որ կառավարության շենքի դիմաց այս պահին հերթական բողոքի ակցիան են իրականացնում շրջանառության հարկի փոփոխությունից դժգոհ տնտեսվարողները:
Նրանք նշում են, որ հունվարի 1-ից ուժի մեջ մտած այս փոփոխությունը մի քանի անգամ ավելացրել է իրենց հարկային բեռը, ինչի հետեւանքով կարող են լուրջ խնդիրների առաջ կանգնել։





























