Կառավարության մոտ բողոքի ակցիա իրականացնող տնտեսվարողներից ութին հրավիրել են կառավարություն. այս պահին հանդիպում է տեղի ունենում։ Այս մասին հայտնում է NEWS.am–ի թղթակիցը։

Դեռևս հայտնի չէ, թե ում հետ են հանդիպում տնտեսարողները։

Հիշեցնենք, որ կառավարության շենքի դիմաց այս պահին հերթական բողոքի ակցիան են իրականացնում շրջանառության հարկի փոփոխությունից դժգոհ տնտեսվարողները:

Նրանք նշում են, որ հունվարի 1-ից ուժի մեջ մտած այս փոփոխությունը մի քանի անգամ ավելացրել է իրենց հարկային բեռը, ինչի հետեւանքով կարող են լուրջ խնդիրների առաջ կանգնել։