Մյունխենում առայժմ անհայտ պատճառներով ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մի խումբ մարդկանց։ Այս մասին գրել է Bild թերթը՝ ոստիկանության ներկայացուցչին հղում կատարելով։

Ավելի ուշ թերթը պարզաբանել է, որ տուժել է առնվազն 15 մարդ։

BR ռադիոկայանը, հղում կատարելով ականատեսներին, հայտնել է, որ վարորդը միտումնավոր մեքենան քշել է ցուցարարների խմբի վրա։

Դեպքի հանգամանքները պարզվում են։