Խորհրդարանի կողմից «Հայաստանի Հանրապետության՝ Եվրամիությանն անդամակցության գործընթացն սկսելու մասին» օրինագծի ընդունումը չի նշանակում, որ երկիրը անմիջապես կդառնա ԵՄ անդամ։ Այս մասին փետրվարի 13-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցներում ասել է Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը՝ մեկնաբանելով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի արձագանքը։
Նրա խոսքով՝ Հայաստանի չորս հարեւաններից այս կառույցին միանալու թեկնածուներ են երկու երկրներ՝ Վրաստանը եւ Թուրքիան։ «Ընդհանուր առմամբ ԵՄ-ին հնարավոր անդամակցության թեկնածու է 9 պետություն։ «Երկրի խորհրդարանի կողմից «Եվրամիությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության գործընթացն սկսելու մասին» օրենքի նախագծի ընդունումը նշանակում է ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու գործընթացի սկիզբ եւ քաղաքական բանակցությունների առարկա է»,- պարզաբանել է հանձնաժողովի նախագահը։ Միաժամանակ նա նշել է, որ ԵՄ-ը որդեգրել է ընդլայնման քաղաքականություն, որի մանրամասների շուրջ բանակցություններ են վարվում։





























