Մյունխենում ավտոմեքենայի վրաերթի հետեւանքով տուժածների թիվը հասել է 20-ի։

Վիրավորների թվում են մայրը եւ նրա երեխան, հայտնել են ականատեսները։ Վարորդը, նախնական տվյալներով, միտումնավոր մխրճվել է ամբոխի մեջ, նա բերման է ենթարկվել։

Ինչպես գրել է Bild պարբերականը, Բավարիայի մայրաքաղաքում տեղի էր ունենում սոցիալական աշխատողների գործադուլը, որը կազմակերպել էր Verdi արհմիությունը, երբ Smart մակնիշի մեքենան մխրճվել է հետիոտների ամբոխի մեջ։

Վրաերթի փաստը հաստատել են նաեւ Մյունխենի ոստիկանության սոցցանցի պաշտոնական ալիքում։ Ականատեսները պնդում են, որ մեքենայի վարորդը միտումնավոր այն ուղղել է մի խումբ ցուցարարների վրա։