Այսօր առավոտյան հրդեհ է բռնկվել Թբիլիսիի Սամգորի շրջանում գտնվող երկաթուղային պահեստի մոտ, հայտնում է «Նովոստի-Գրուզիա»-ն։

Հրդեհը պատել է մի քանի բեռնատար գնացքի վագոններ, որոնք երկար ժամանակ չեն շահագործվել։ Հրշեջներին հաջողվել է արագ մարել կրակը։ Միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել։

Միջադեպի պատճառներն անհայտ են։

Սամգորիում է գտնվում Թբիլիսի-Սորտիրովոչնայա երկաթուղային դեպոն։ Սա վրացական երկաթուղու կարևոր հանգույցն է, որտեղ իրականացվում է գնացքների տեսակավորում և սպասարկում։

Ինչպես նշում են վրացական լրատվամիջոցները, այնտեղ բավականին հաճախ են հրդեհներ լինում լքված գնացքներում։ Նման դեպքեր գրանցվել են 2020 և 2021 թվականներին։