Պուերտո Ռիկոյի հյուսիս-արևելքում զինված անձինք կրակ են բացել տան վրա, երկու երեխա է զոհվել, չորսը՝ վիրավորվել, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով ոստիկանությանը:

Հրաձգությունը, որը ցնցել է Միացյալ Նահանգները, տեղի է ունեցել չորեքշաբթի երեկոյան Ռիո Գրանդե քաղաքում, հայտնել են իշխանությունները:

Ոստիկանության տվյալներով՝ հարձակման հետևանքով զոհվել են 8-ամյա տղա և 13-ամյա աղջիկ։ Վիրավորների թվում են 12-ամյա մի աղջիկ՝ սպանվածներից երկուսի քույրը, որը հոսպիտալացվել է, և երեք մեծահասակ՝ 27, 51 և 66 տարեկան։ Ոստիկանությունից հայտնել են, որ վիրավորների թվում կա երեք երեխաների մայր:

Հրաձգության պահին տանը այլ մարդիկ են եղել, այդ թվում՝ 2022 թվականին սպանության մեջ մեղադրվող մի տղամարդ, ով պետք է դատվեր ուրբաթ օրը, ասել է ոստիկանապետ Շերոն Ռուիսը մամուլի ասուլիսում։

Նա ասել է, որ անմիջապես պարզ չէ, թե ինչն է դրդել կրակոցներին, որոնք դեպքի վայրում թողել են հարյուրավոր պարկուճներ:

Ոստիկանությունից հայտնեցին, որ նախաքննությունը շարունակվում է։ Առայժմ ոչ ոք ձերբակալված չէ։