Մի քանի օր է, ինչ «Հայպետհիդրոմետի» meteo.am կայքը չի գործում: «Դա պայմանավորված է ընդամենը տեխնիկական խնդիրներով եւ ներկա պահին աշխատանքներ են տարվում այդ խնդիրները վերացնելու ուղղությամբ»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԻՆ «Հայպետհիդրոմետ» ծառայության հիդրոօդերեւութաբանության կենտրոնի օթերեւութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը;
Հարցին, թե կայքը ե՞րբ կսկսի գործել, նա պատասխանեց. «Դեռ հստակ չեմ կարող ասել, քանի որ աշխատանքներ են կատարվում»:




























