Մոսկվայում ապրիլի 12-13-ին Ararat Park Hyatt Moscow հյուրանոցում առաջին անգամ տեղի կունենա Հայաստանի անշարժ գույքի միջազգային ցուցահանդեսն ու համաժողովը։
Այս միջոցառումը բացառիկ հնարավորություն է ինչպես հայ, այնպես էլ օտարերկրյա ներդրողների համար՝ մեկ վայրում ծանոթանալու Հայաստանի անշարժ գույքի շուկայի լավագույն պրեմիում և լյուքս դասի նորակառույցներին, տարբեր ոլորտների ներդրումային ծրագրերին և հիպոթեքային վարկավորման նոր հնարավորություններին , որի միջոցով հնարավորություն կընձեռնվի նաև Ռուսաստանի քաղաքացիներին հիփոթեքով անշարժ գույք ձեռք բերել Հայաստանում։
Business Partners of Armenia ընկերության նախագահ և միջոցառման նախաձեռնող Վրույր Փենեսյանի խոսքով միջոցառման կարևոր նպատակներից է Հայաստանի անշարժ գույքի ճանաչելիության բարձրացումը միջազգային շուկայում և այս նախաձեռնությունն ուղղված է ոչ միայն անմիջական վաճառքների խթանմանը, այլև Հայաստանը որպես գրավիչ ներդրումային և բնակության ուղղություն ներկայացնելուն։ Բացի հայ և ռուս գնորդների գործարքներից, միջոցառումը հնարավորություն կընձեռի Ռուսաստանի խոշորագույն անշարժ գույքի գործակալությունների հետ երկարաժամկետ համագործակցություն հաստատելու համար։

Միջոցառմանը կմասնակցեն Ռուսաստանի և Հայաստանի առաջատար կառուցապատողներն ու անշարժ գույքի ոլորտի մասնագետները։ Առաջին անգամ Հայաստանը կներկայացնի նաև աշխարհահռչակ բրենդների նորակառույցներ , ինչպիսին են Kempinski, Pullman, Mövenpick, Milano Firenze Towers բնակելի համալիրները։ Կառուցապատողները կառաջարկեն փոքր կանխավճարով և առանց հավելյալ տոկոսների ապառիկ վաճառքի տարբերակներ։ Միջոցառումը լայնորեն կլուսաբանվի ռուսական հեղինակավոր լրատվամիջոցներով, այդ թվում՝ Forbes Russia-ով և հայտնի սելեբրիթիների միջոցով ։ Սա աննախադեպ հնարավորություն է գնորդների համար, քանի որ նրանք առաջին անգամ կարող են մեկ վայրում ծանոթանալ Հայաստանի պրեմիում և լյուքս դասի նորակառույցներին, գնահատել տարբեր նախագծերի առավելությունները և օգտվել ցուցահանդեսի շրջանակում առաջարկվող բացառիկ պայմաններից։

Հայաստանը սպասում է Ձեզ՝ իր հյուրընկալությամբ, պատմությամբ և նորագույն դրական զարգացումներով։





























