Փետրվարի 13-ին, ժամը 14։41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Բախվել է յոթ ավտոմեքենա․ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան (1).jpg (12 KB)

Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Ա․ Հ․, ծնված 2003 թ.), «Nissan», «Opel» (վարորդ՝ Վ․ Ղ․), «Nissan» (վարորդ՝ Լ․ Ք․), «Honda» (վարորդ՝ Հ․ Պ․), «Nissan» (վարորդ՝ Վ․ Ս․) մակնիշների ավտոմեքենաները և «Isuzu» մակնիշի բեռանատարը (վարորդ՝ Ս․ Դ․)։

«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից։

Բախվել է յոթ ավտոմեքենա․ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան (2).jpg (19 KB)

Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան և տուժածին մոտեցրել  շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։