Նիկոլ Փաշինյանը ՔՊ Նախաձեռնող խմբի նիստում կուսակիցների հետ քննարկել է Գյումրիի քաղաքապետի ընտրությունները: Այս մասին նա տեսանյութ է հրապարակել:

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը և Գյումրիի համայնքապետի պաշտոնակատար Սարիկ Մինասյանը հանդես են եկել զեկույցով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին:

Նշենք, որ Գյումրիում քաղաքապետի արտահերթ ընտրությունները տեղի կունենան մարտի 30-ին: