Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցում արձանագրել են, որ երկու երկրների հարաբերություններին Վաշինգտոնի նախորդ վարչակազմի օրոք ահռելի վնաս է հասցվել։
Ըստ ТАСС գործակալության՝ դրա մասին լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում հայտնել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Իհարկե, առաջին հերթին խոսել են երկկողմ հարաբերությունների մասին։ Եվ ասել, որ ահռելի վնաս է հասցվել (Վաշինգտոնի) նախորդ վարչակազմի ժամանակ։ «Իսկ այն վիճակը, որում գտնվում են մեր երկկողմ հարաբերությունները, դա, հավանաբար, չի բխում ո՛չ Ռուսաստանի, և ո՛չ էլ ԱՄՆ շահերից»,- ասել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։





























