Վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի իր էջում տեղեկացրել է, որ Մյունխենում հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ:

«Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում մտքերի բովանդակալից փոխանակում ունեցա Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ: Քննարկել ենք Հայաստան-ԵՄ գործընկերության առանցքային հարցեր:

Մտքեր ենք փոխանակել տարածաշրջանային վերջին զարգացումների և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ»,- նշել է Հայաստանի վարչապետը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում մասնակցել է Հայաստանի կիրառական քաղաքականության հետազոտական ինստիտուտի (ԱՊՐԻ Արմենիա) և Observer Research Foundation-ի համատեղ կազմակերպած «Մինիլատերալիզմը և անցումը գլոբալ դաշինքներից թիրախային գործընկերությունների» խորագրով նախաճաշ-կլոր սեղանին: