Վերջին օրերին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանք աղաքի գնդի պարեկները ՊԾ Երևան քաղաքի գնդի հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել 2 տասնյակից ավելի ավտոմեքենաներ, որոնք հիմնականում ամենագնացներ են ու վարորդները չարամտորեն խախտել են ճանապարհային երթևեկության կանոնները՝ վթարային իրավիճակներ ստեղծելով մյուս վարորդների համար. հաղորդում է Shamshyan.com-ը:

Օրեր առաջ ՊԾ Երևան քաղաքի գնդում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ «Porsche Macan» մակնիշի և «Toyota» մակնիշի ավտոմեքենաների վարորդները անհարգալից վերաբերմունք են ցուցաբերում հասարակության նկատմամբ, «Porsche»-ը երթևեկում է հանդիպակաց, իսկ «Toyota»-ն՝ կարմիր լույսի առկայությամբ:

 Ոստիկանները կարճ ժամանակում հայտնաբերել են օրինախախտներին և ավտոմեքենաները տեղափոխել «պլաշչադկա»:

 Պարեկային ծառայությունը նաև ձեռք է բերել տեսախցիկի արձանագրությունը, թե ինչպես են խախտում երթևեկության  կանոնները: