Լոնդոնում թուրքական հյուպատոսարանի մոտ դանակով տղամարդը հարձակվել է մեկ այլ տղամարդու վրա, ով Ղուրան էր այրում։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Ոստիկանությունից հայտնել են, որ տղամարդը մատի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության ծառայողները նաև հայտնել են, որ հարձակվողին բերման են ենթարկել շեղբով զենք պահելու և ծանր մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով։