Երեւանում, դեկտեմբերի 20-ին, ժամը 14.30-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Բաշինջաղյան փողոցում վրաերթի է ենթարկել 11-ամյա մի աղջկա:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ աղջնակը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: