Պակիստանում՝ Բելուջիստան նահանգի Հարնայ շրջանում, հանքի մոտ պայթյունի հետևանքով 11 մարդ զոհվել է, վեց մարդ էլ՝ վիրավորվել է։ Դրա մասին հայտնում է The Hindu-ն։

Հեռակառավարվող ինքնաշեն պայթուցիկ սարքը տեղադրվել է ճանապարհի եզրին և գործարկվել, երբ ածխագործներով մեքենան մոտեցել է դեպքի վայրին: