«Ինչպես ինձ հայտնեցին Հայաստանում Բելառուսի դեսպանատան ոչ պաշտոնական աղբյուրները, հայ բլոգեր Բելլան 15 օրով ձերբակալվել է Բելառուսում, և դատարանը կորոշի խափանման միջոցը»,- ֆեյսբուքյան իր էջում հայտնել է բլոգեր Ալեքսանդր Լապշինը։
Ըստ Լապշինի՝ հայուհին այժմ բանտում է։ Նա ունի երկու քաղաքացիություն՝ Հայաստանի և Բելառուսի։ Հայ բլոգերը մեղադրվում է Բելառուսի Հանրապետության քրեական օրենսգրքի հետևյալ հոդվածներով.
- Հոդված 130. Ռասայական, ազգային, կրոնական կամ այլ սոցիալական ատելության կամ տարաձայնության հրահրում:
- Հոդված 123. Պատերազմի քարոզչություն
- Հոդված 188. Զրպարտություն
- Հոդված 369. Իշխանության ներկայացուցչին վիրավորելը
- Հոդված 186. Սպանության սպառնալիքը՝ առողջությանը ծանր վնաս պատճառելը
«Որքան ես հասկացա, նրան արդեն մեղադրանք է առաջադրվել, բայց ո՛չ Բելառուսի ՆԳՆ-ն, ո՛չ էլ Բելառուսի արտաքին գործերի նախարարությունը դեռ պաշտոնական հայտարարություն չեն արել»,- ասել է Լապշինը։



























