Բաքվում Ռուսական տան ղեկավար Իրեկ Զիննուրովը RT-ի հետ զրույցում հնարավոր է համարել, որ դրա փակումը ձեռնտու է երրորդ կողմին։
«Այս պատմությունը տխուր է և՛ ադրբեջանական, և՛ ռուսական կողմի համար։ Իսկ ուրիշ մեկը նստած՝ կողքից ձեռքերը շփում և ուրախանում է սրանից... Այդ երրորդ կողմն օգտվում է այս պահից ու փորձում կրակի վրա որքան հնարավոր է շատ վառոդ լցնել»,- հայտարարել է նա։
«Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավար Եվգենի Պրիմակովը փետրվարի 6-ին RT-ին ասել է, որ Ադրբեջանը նոտա է հղել Բաքվում ռուսական տունը փակելու առաջարկով։ Նա ընդգծել է, որ «Ռոսսոտրուդնիչեստվո»-ն քաղաքական գործունեությամբ չի զբաղվում։
Փետրվարի 11-ին հայտնի դարձավ, որ Բաքվում ռուսական տունը դադարեցնում է գործունեությունը Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության պահանջով։





























