Անվտանգության ուժերը շուրջկալ են իրականացրել մայրաքաղաքի Savoy հյուրանոցում, որտեղ Սուրբ Վալենտինի օրվա պատվին երեկույթ էր տեղի ունենում, եւ պետք է ելույթ ունենար հասարակական գործիչ Իրինա Խակամադան, մի քանի մարդիկ տարվել են բաժին, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով իրավապահ մարմինների աղբյուրին։ https://tass.ru/proisshestviya/23149717

«Savoy հյուրանոցում իրականացվել է գործողություն՝ ներառյալ արգելված նյութերի որոնումը։ Աշխատում էին կինոլոգները։ Ուժային կառույցների աշխատակիցները ստուգել են հյուրերի փաստաթղթերը։ Մի քանի հոգի տարվել է բաժին»,- ասել է գործակալության զրուցակիցը՝ չհստակեցնելով, թե կան արդյոք ձերբակալվածներ։ Նա նաեւ չի բացահայտել միջոցառման բոլոր նպատակները։

Գործակալության մեկ այլ զրուցակից ուժային կառույցներից ավելացրել է, որ միջոցառման որոշ այցելուների հանդեպ, այդ թվում՝ ալկոհոլի եւ թմրանյութերի ազդեցության տակ գտնվելու համար, վարչական արձանագրություններ են կազմվելու։ Նա եւս չի հստակեցրել, թե ստուգման արդյունքում քանի այցելու է բերման ենթարկվել։