ԱՄՆ Թենեսի նահանգի Մեմֆիս քաղաքի բնակիչը ցմահ բանտարկության է դատապարտվել 2022 թվականին Ֆիջիում իրենց մեղրամսի ժամանակ կնոջը սպանելու համար, հայտնում է CNN-ը։

40-ամյա Բրեդլի Ռոբերտ Դոուսոնը ստիպված կլինի կրել առնվազն 18 տարվա ազատազրկումը, մինչև նրա ազատ արձակումը հնարավոր լինի քննարկել, Լաուտոկայում հայտնել է Ֆիջիի Գերագույն դատարանի քարտուղարության ներկայացուցիչը:

Դեկտեմբերին Դոուսոնը մեղավոր է ճանաչվել Յասավա արշիպելագի Turtle Island բացառիկ հանգստավայրում իր կնոջ՝ 36-ամյա Քրիստ Չենի սպանության մեջ՝ Հարավային Խաղաղօվկիանոսյան երկիր նորապսակների ժամանումից երկու օր անց: Այնուհետև նա թիանավակով փախել է մոտակա կղզի: Դատավոր Ռիազ Համզան դատավճիռը կայացրել է չորեքշաբթի:

Դոուսոնն իրեն մեղավոր չի ճանաչել առաջադրված մեղադրանքներով և նրա դատավարությունը տևել է ութ օր: Նրա փաստաբան Անիլ Փրասադը դատարանին հայտարարել է, որ դատախազները բավարար ապացույցներ չեն ներկայացրել Դոուսոնին դատապարտելու համար:

Փրասադը պատմել է, որ մինչ մեղադրող կողմը պնդում էր, որ Դոուսոնը ծրագրում էր փախչել Ֆիջիից, իշխանությունները հաշվի չեն առել, որ զույգի անձնական իրերից շատերը մնացել են հանգստավայրում:

Փրասադը նշել է նաև, որ Դոուսոնը վնասվածքներ չի ունեցել, որոնք կարող էին վկայել, որ նա ֆիզիկապես բախվել է իր կնոջ հետ: Սակայն դատավորը հայտարարել է, որ համոզված է՝ հենց Դոուսոնն է կատարել է հանցագործությունը: