Կարիբյան ծովի լողափում շնաձուկը կծել-պոկել է կնոջ ձեռքերը, երբ վերջինս փորձում էր լուսանկարվել գիշատչի հետ։

55-ամյա կանադուհին ընդամենը մի քանի յարդ էր մտել ջրի մեջ, երբ գիշատիչը հարձակվել էր նրա վրա: Դժբախտ պատահարը տեղի է ունեցել անցած ուրբաթ։

Տեղական իշխանությունների տվյալներով՝ կինը «փորձում էր նկարվել» շնաձկան հետ, երբ Թյորկս և Կայկոս կղզիների Թոմփսոն Քոուվ լողափի մոտ 6 ֆունտ երկարությամբ գիշատիչ ձուկը հարձակվել է նրա վրա:

Կնոջ մի ձեռքն անդամահատել են դաստակից ներքև, մյուսը՝ մինչև նախաբազկի կեսը։ Դրանից հետո նա վերադարել է Կանադա՝ հետագա բուժման համար:

Շնաձկան տեսակը հաստատված չէ, սակայն տեղացիներն ասում են, որ դա ցուլ շնաձուկ (Carcharhinus leucas) էր:

Հարձակման պահին զբոսաշրջիկի ամուսինը սարսափած ցատկել է ջուրը՝ հույս ունենալով, որ կկարողանա շնաձկանը քշել, նախքան նա կհասցնի հարձակվել։

Զբոսաշրջիկները հավաքվել են տուժածի շուրջը և իրենց հագուստով կանգնեցրել արյունահոսությունը։

Մեկ այլ զբոսաշրջիկի արած տեսանյութում երևում է, որ հարձակումից առաջ շնաձուկը մոտերքում է եղել:

Ենթադրվում է, որ հարձակումից առաջ նա մոտ 40 րոպե լողում էր տարածքում։

«Շնաձկան երկարությունը գնահատվում է մոտ 6 ոտնաչափ: Սակայն դրա տեսքը դեռ չի հաստատվել։ Պարզվել է, որ զբոսաշրջիկը փորձել է լուսանկարել կենդանուն ծանծաղուտից»,- հայտնել են իշխանությունները։