Մոսկվայի Սոլնցեւյան դատարանը քննչական մեկուսարան է ուղարկել ԱՄՆ քաղաքացի Բայերս Քալոբ Ուեյնին թմրանյութերի մաքսանենգության քրեական գործի շրջանակում, տեղեկացրել է «Московский комсомолец»-ը։

Սոլնցեւյան շրջանային դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը՝ որպես խափանման միջոց նրան 30 օրով կալանքի տակ վերցնելու վերաբերյալ։

Ամերիկացին, ինչպես պարզվում է, բռնվել է «Վնուկովո» օդանավակայանի մաքսատան աշխատակիցների կողմից ուղեբեռի ստուգման ժամանակ։ Ուեյնը կասկածվում է թմրանյութերի մաքսանենգության մեջ։