Երկու անչափահաս երեխաներ են զոհվել Բաթումի ծայրամասում գտնվող շինհրապարակում՝ հանրաճանաչ «Երազանքների քաղաք» անունով բնակավայրում, հայտնում է «Նովոստի-Գրուզիա»-ն։

«Երկու անչափահաս ընկել է ջրով լցված փոսը։ Ցավոք, նրանց փրկել չի հաջողվել»,- ասվում է Բաթումի քաղաքապետարանի հայտարարության մեջ։

«Batumelebi» պարբերականը հայտնել է, որ զոհվածները եղել են 4 և 5 տարեկան։ «Pirveli» հեռուստաալիքի տվյալներով, երեխաները 5 և 7 տարեկան են եղել։

Հաղորդվում է, որ երեխաների որոնումները տևել են մի քանի ժամ: Նրանք անհետացել են տան մոտ խաղալիս։ Ողբերգությունը տեղի է ունեցել ամայի վայրում բուլդոզերի փորած տարածքում։ Առաջիկայում պետական ​​ծրագրի շրջանակներում այստեղ նախատեսվում է անվճար բնակարաններ կառուցել սոցիալապես անապահով քաղաքացիների համար։