Հանրապետության տարածքում` փետրվարի 16-ի ցերեկը, 17-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 19-ին՝ առանձին շրջաններում, 20-21-ին՝ շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն։ Քամին հարավարևելյան 2-5մ/վ, փետրվարի 18-19-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22մ/վ, 20-ին՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 16-ի ցերեկը կբարձրանա ևս 2-4 աստիճանով։

Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երևան քաղաքում՝ փետրվարի 16-ի ցերեկը, 17-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 19-21-ին սպասվում է ձյուն: Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի -2-4, վաղը ցերեկը՝ +7+9։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ -8-13, ցերեկը՝ 0+4,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -7-12, ցերեկը՝+1+4,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -4-7, ցերեկը՝ +5+8,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -6-11, ցերեկը՝ +1+5,

Լոռիում գիշերը՝ -2-6, ցերեկը՝ +7+10,

Տավուշում գիշերը՝ -1-3, ցերեկը՝ +6+9, 

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -8-13, ցերեկը՝ -1+3,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ -3-7, ցերեկը՝ +6+9,

Արարատում գիշերը՝ -3-6, ցերեկը՝ +6+9,

Արմավիրում գիշերը՝  -3-6, ցերեկը՝ +8+11,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -9-13, ցերեկը՝ +1+3,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ -2-4, ցերեկը՝ +8+10,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ -2+3, ցերեկը՝ +11+14, 

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -4-8, ցերեկը՝ +8+11։