Շաբաթ օրը Մոնրեալում անցկացվող 2025 թվականի չորս ազգերի մրցաշարում Միացյալ Նահանգների հոկեյիստները խաղում էին Կանադայի դեմ։ Խաղի առաջին ինը վայրկյանի ընթացքում մրցակիցների միջև երեք բախում է արձանագրվել, հայտնում է NBC News-ը։
Խաղը սկսվելուց երկու վայրկյան անց ԱՄՆ-ի թիմը ներկայացնող Մեթյու Տկաչուկը և Կանադայի թիմը ներկայացնող Բրենդոն Հեյգելը գցեցին իրենց ձեռնոցները և կռվի բռնվեցին: Այնուհետև ծեծկռտուք տեղի ունեցավ Մեթյուի եղբոր՝ Բրեդի Տկաչուկի և «Ֆլորիդա Պանթերզ»-ի խաղացող, կանադացի Սեմ Բենեթի միջև։
Վերջապես, «Նյու Յորք Ռեյնջերսի» հարձակվող Ջեյ Թի Միլլերը պատժվեց և խաղը շարունակվեց:
Սակայն նախքան հոկեյիստների միջև ծեծկռտուքը, կանադացի երկրպագուներն իրենց դժգոհությունն արտահայտեցին ԱՄՆ-ի հավաքականի նկատմամբ՝ սուլելով նրանց ներկայացնելու ժամանակ:
Թեժ խաղը տեղի էր ունենում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարության ֆոնին, թե Կանադան պետք է դառնա Միացյալ Նահանգների 51-րդ նահանգը, ինչը կանադացիներից շատերը խորապես վիրավորական են համարում, հայտնում է NBC News-ը։



























