Ադրբեջանի Գյորանբոյի շրջանի Գարասուլեյմանլի գյուղում ձեռքի նռնակ է պայթել։
Ինչպես հայտնում է ադրբեջանական ԱՊԱ-ն, Նամազով գյուղի բնակիչ Զաքիր Մայիլ օղլուն (ծնված 1957թ.) իր հարսի՝ Ասլանովա Վաֆա Շուքուր գըզըի (ծնված 1986թ.) հետ տեղի ունեցած կոնֆլիկտի ժամանակ, ձեռքի նռնակ է նետել նրա ուղղությամբ։
Տուժածը հոսպիտալացվել է, նրա վիճակը գնահատվում է բավարար։
Նամազովը ձերբակալվել է որպես գործով կասկածյալ։
Ներկայումս շրջանի դատախազությունը դեպքի առնչությամբ հետաքննություն է անցկացնում։




























