Սոցիալական ցանցերում տարածվում է մի տեսանյութ, որում 48 համարի ավտոբուսի վարորդը քաշքշում, վիրավորում, ապա կոպիտ կերպով ավտոբուսից իջեցնում է տարեց քաղաքացուն եւ հորդորում տոմս  գնել:

«Չեմ թողնելու դու նստես, կվճարես, կնստես, չէ, չես նստի, լյուբոյ «Թելսել»-ի ապարատ»,-ասում է վարորդը եւ  իջեցնում ձեռնափայտով տարեցին:

Նշենք, որ քաղաքապետարանը դեռ  պարզաբանում չի տարածել միջադեպի կապակցությամբ:

Նշենք, որ բոյկոտի շրջանակում ավագանոււ անդամները բազմիցս հայտարարել են, որ վարորդը իրավունք չունի գումար պահանջի, կամ չվճարելու համար ուղեւորին իջեցնի ավտոբուսից: