Ուժեղ ջրհեղեղը ավերածություններ է առաջացրել ԱՄՆ Կենտուկի նահանգում, ինչի հետևանքով ավելի քան 1000 փրկարար բրիգադներ շտապում են օգնելու նրանց, ովքեր ջրի մակարդակի բարձրացման պատճառով հայտնվել են թակարդում, հայտնում է NBC News-ը։

Հաստատվել է, որ առնվազն ութ մարդ է զոհվել, և պաշտոնյաները զգուշացնում են, որ զոհերի թիվը, ամենայն հավանականությամբ, կաճի, քանի որ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:

«Սա ամենալուրջ եղանակային երևույթներից մեկն է, որ տեսել ենք առնվազն մեկ տասնամյակի ընթացքում»,- կիրակի հայտարարել է Կենտուկիի նահանգապետ Էնդի Բեշիրը:

Մահվան դեպքերի մասին հաղորդումներ են ստացվել մի քանի շրջաններից, այդ թվում՝ Հարդից, Պայքից և Քլեյից, որտեղ շատ դեպքերում մեքենաները փորձել են հաղթահարել հեղեղաջրերը:

Բեշիրն ընդգծել է ճանապարհների երթևեկելի մասից հեռու մնալու կարևորությունը՝ մարդկային հետագա կորուստները կանխելու համար:

Իշխանությունները կիրակնօրյա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել են, որ գրեթե 40․000 բնակիչ մնացել է առանց էլեկտրականության, 9,800-ը միացված է ջրամատակարարման ծառայություններին, և 26․000 մարդ ջուրը եռացնելու կարիք ունի:

Բեշիրը կիրակի հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավանություն է տվել տարերային աղետների հետևանքների վերացման նպատակով միջոցներ հատկացնելու մասին իր խնդրանքին: