Երեկ՝ փետրվարի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում Երևանի բնակիչ 21-ամյա Ժորա Ներսեսյանը իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին և գլխիվայր շրջվել, հաղորդում է Shamshyan.com-ը:

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Փրկարարները նախ հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազաբալոնի փականը, ապա պարեկների և քաղաքացիների օգնությամբ դարձի են բերել ավտոմեքենան ու տեղափոխել երթևեկելի գոտի։

Դեպքի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են կազմվել։

Կայքի տեղեկություններով՝ վարորդ Ժ․ Ներսեսյանը ավտոմեքենա վարելու իրավունքի վկայական չի ունեցել։