Բազմաթիվ ահազանգեր կան, որ վարորդներին ասել են, որ այն վարորդները, որ բոյկոտողներին ավտոբուսներից չիջեցնեն, իրենց աշխատավարձ չեն տա. դա հերթական մանիպուլյացիան է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը, ով կանգառներում իրազեկման ակցիա է իրականացնում եւ կոչ է անում մարդկանց բոյկոտել ու չվճարել 150 դրամ ուղեվարձը:
«Ոչ ոք իրավունք չունի կտրել վարորդի աշխատավարձը,-ասաց նա:
Կանգառում սպասող ուղեւորներից Քրիստինե Սիմոնյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց. «Ի՞նչ եմ ստանում, որ մի բան էլ իրենց բարձր վարձ տամ: Փաշինյանն ասում է՝ էսօր միս մի կեր, սոխ կեր, բայց էսօր սոխի փողն էլ չի տալիս: Եթե մարդը կարողանում է դրամ վճարի, թող վճարի, եթե կարում է, թող իմ տեղն էլ վճարի: Ես այս կառվարության համար չունեմ ոչ մի կոպեկ վճարելու: Երբ բանվորի աշխատավարձը կբարձրացնեն, այդ ժամանակ կվճարեն»:




























