Անհայտ զինված անձինք Հարավային Աֆրիկայում գնդակահարել են իմամ Մուհսին Հենդրիքսին, ով աշխարհում առաջին բացահայտ հոմոսեքսուալ իմամն էր, հաղորդում է SABC հեռուստաալիքը՝ վկայակոչելով ոստիկանությանը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ ողբերգությունը տեղի է ունեցել շաբաթ օրը Արեւելյան Քեյփ նահանգի Գեբեհա քաղաքի մոտ։ Իմամը մեքենայով նստել է վարորդի հետ, երբ ճանապարհը փակել է մեքենան, որից երկու զինված տղամարդ են դուրս եկել, ավելացնում է հեռուստաալիքը՝ վկայակոչելով ոստիկանության խոսնակ կապիտան Սանդրա ֆոն Ռենսբուրգին։

«Երկու անհայտ զինված տղամարդ մոտեցել են մեքենային, որտեղ նա եղել է և կրակ բացել դրա վրա... Հենդրիքսը մահացել է դեպքի վայրում»,- նշում է հեռուստաալիքը։

Ըստ SABC-ի՝ սպանության դրդապատճառը դեռևս հայտնի չէ։ Նշվում է, որ Հենդրիքսը գնում էր Գեբեհա՝ հարսանիք անցկացնելու։

Հեռուստաալիքը հավելում է, որ սոցիալական ցանցերում տեսանյութ է տարածվել, որում երևում է, որ ենթադրյալ զինված անձանցից մեկը, ով կրակել է իմամի վրա, նորից նստում է մեքենան և մեկ այլ կասկածյալի հետ հեռանում։

SABC-ը հիշեցնում է, որ իմամ Մուհսին Հենդրիքսն աշխարհում առաջին իմամն էր, ով 1996 թվականին հանդես եկավ որպես գեյ: Նա ակտիվորեն աշխատել է գեյ մահմեդականների հետ Al Ghurba հիմնադրամի միջոցով, որը հիմնված էր Քեյփթաունի մզկիթներից մեկում: