Եվրոպայի երկակի չափորոշիչններն անվերջ են։ Այս մասին փետրվարի 17-ի մամուլի ասուլիսում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Ինչ վերաբերում է ՄԻԵԴ-ին, ապա Եվրոպայի երկակի ստանդարտներն անսահման են։ Ի՞նչ որոշում կայացվեց Նավալնին ընդդեմ Ռուսաստանի Դաշնության եւ այլ գործերով։ Բորելը հետաքրքիր հրապարակային հայտարարություն արեց, որ մեր խնդիրն է կառավարել երկակի ստանդարտները։ Որոշումը հենց այս համատեքստում էր։ Երկակի ստանդարտներ կան ամենուր, բայց հարցը դրանց քանակն է։ Երբ դիվանագիտության առաջնորդը խոսում է երկակի ստանդարտները կառավարելու մասին, դա շատ բանի մասին է խոսում»,- նշել է երկրորդ նախագահը։