ՊեԿ-ը ներկայացրել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքերը շաբաթվա կտրվածքով:

▪ Մաքսային ծառայողները տրանսպորտային միջոցից  հայտնաբերել են չհայտարարագրված ոսկենման զարդեր

▪ Օդային ճանապարհով փորձ է արվել  ներմուծել առանց հայտարարագրման 15,000 ԱՄՆ դոլար գումար,

▪ Հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտի խմբաքանակներ

▪ Չհայտարարագրված թարմ լոլիկի և մանդարինի ներկրման փորձերը կանխվել են

▪ Մաքսային անցակետ ժամանած բեռնատարում եղել են չհայտարարագրված 180 կգ ընդանուր խնամքի պարագաներ: