Mozilla-ն Firefox-ն իր նոր բրաուզերն է գործարկել, որը բազմաթիվ առավելություններ ունի:

Առավել նշանակալի եւ կարեւոր է Type Inference գործառույթը JavaScript-ի դեպքում: Այն բրաուզերին թույլ կտա առավել արագ քաշել JavaScript կոդով բեռնված ժամանակակից վեբ-կայքերը (այնպես, ինչպես օրինակ Gmail-ը կամ Twitter-ը):

Firefox 9-ի մեկ այլ նորարարություն է դարձել  Do Not Track ստուգման մեթոդի աջակցությունը` JavaScript կոդի միջոցով:

Firefox 9-ը նաեւ ավելի լավ է աշխատում Mac OS X օպերացիոն համակարգի հետ:  Այն նաեւ նավիգացիաների համար երկկետ աջակցություն է ապահովում: