Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահագների ներկայացուցիչները Էր Ռիադում կհանդիպեն՝ քննարկելու համար երկկողմ հարաբերությունների վերականգնման, նախագահական բանակցությունների կազմակերպման և Ուկրաինայում կարգավորման գործընթացի մեկնարկի հարցը։
Ըստ ТАСС-ի՝ դրա մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, որը հանդիպմանը ներկայացնելու է ռուսական կողմին։
«Կքննարկվեն բնականոն հարաբերությունների վերականգնման հարցը, Ուկրաինայի վերաբերյալ հնարավոր բանակցությունների սկիզբը, ինչպես նաև ամենաբարձր մակարդակով շփումների հեռանկարները», - թվարկել է նա հանդիպման օրակարգը։





























