«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հայտարարում է իր աշխատակիցների առողջության ապահովագրության ծառայության մատուցման նախաորակավորման փուլի հայտերի ընդունում։ Հայտնում են ընկերությունից;

Նախաորակավորման փուլին մասնակցելու համար ապահովագրական ծառայություններ մատուցող ընկերությունը պետք է ներկայացնի հետևյալ տվյալները․

  1. Առողջության ապահովագրության շուկայում ծառայությունների մատուցման առնվազն 5 տարվա փորձի մասին համառոտ տեղեկանք։
  2. Ընկերության հավաքագրված համախառն ապահովագրավճարի չափը՝ առողջության կամավոր ապահովագրության նախորդ տարվա վերջի դրությամբ։
  3. Գործող աշխատանքային պայմանագրով հետբուհական նեղ մասնագիտական բժշկական որակավորում ունեցող բժիշկ-փորձագետ աշխատակիցների քանակի մասին տեղեկանք։
  4. Բժիշկ- փորձագետի հետ 24/7 հեռախոսային խորհրդատվությունների ծառայության առկայության մասին տեղեկանք։
  5. Բուժկենտրոնների հետ գործող պայմանագրերի մասին տեղեկանք։

Հայտերը կարող եք ուղարկել [email protected] հասցեին։

Հայտերն ընդունվում են մինչև փետրվարի 24-ը։