Հունվարի 28-ին լույս աշխարհ է եկել պատերազմում անմահացած Մեսրոպ Հովհաննիսյանի եղբայրը՝  կրտսեր Մեսրոպը:

Երեխայի հոր՝ Վարդանի համար համար որդու լույս աշխարհ գալու եւ որն է խորհրդանշական եւ 4 տարիների պայքարը, առավել եւս երբ արդեն պապիկ է, նորից հայրանալու որոշումը ծանր տրվեց:

«Մի քիչ երկար մտածելու տեղիք տվեց այդ քայլին գնալը, բայց չենք փոշմանել, հաստատ փոքր Մեսրոպով մեր կյանքն ավելի կլցվի»,-ասում է Մեսրոպի մայրը՝ Մարինե  Հովհաննիսյանը Պաշտպանության նախարարության պատրաստած ռեպորտաժում:

Վարդան Հովհաննիսյանը ասում է, որ որդուն խորհուրդ կտա եղբոր պես հայրենասեր լինի:

Մեսրոպ Հովհաննիսյանը զոհվել է 44-օրյա պատերազմի ժամանակ: Մանրամասները՝ տեսանյութում: