ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը, ինչպես նաեւ Սաուդյան Արաբիայում կայանալիք ռուսական եւ ամերիկյան պատվիրակությունների առաջիկա հանդիպումը։ Այս մասին երկուշաբթի հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

«Այսօր նախագահ Դոնալդ Թրամփը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ընկերական զրույց են ունեցել։ Ղեկավարները քննարկել են պատերազմն Ուկրաինայում, եվրոպական երկրների հանդիպումը եւ ամերիկացի եւ ռուս պաշտոնյաների միջեւ բանակցությունները Սաուդյան Արաբիայում»,- նշվել է փաստաթղթում։ Թրամփի եւ Մակրոնի զրույցը տեւել է մոտ 30 րոպե։

Ռուսական եւ ամերիկյան պատվիրակությունները փետրվարի 18-ին Էր Ռիադում բանակցություններ կվարեն, նախատեսվում է քննարկել երկկողմ հարաբերությունների ողջ շրջանակի վերականգնման, ինչպես նաեւ ուկրաինական կարգավորման քննարկման եւ Ռուսաստանի եւ ԱՄՆ  առաջնորդներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի հանդիպման նախապատրաստական աշխատանքները։