Քաղաքային ոչ լեգիտիմ «իշխանության» մոտ վաղ առավոտից պանիկա է սկսվել։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբկցության անդամ Գևորգ Ստեփանյանը, ով նաեւ տեսանյութ է հրապարակել:

«Ապօրինի հրաման են տվել վարորդներին, ոչ բարեփոխված թանկացվող տրանսպորտի Դեմ բողոքող քաղաքացիներին ստիպողաբար իջեցնեն ավտոբուսներից։

Բոլորը պատասխան են տալու նման արարքի համար ու չկասկածեք։

Շարունակում ենք #բոյկոտը ու ավելի միասնական»,- գրել է նա:

Տեսանյութում ուղեւորներից մեկը հայտնում է, որ 16 համարի ավտոբուսի վարորդը չվճարող բոլոր ուղեւորներին ստիպել է իջնել, ասել է՝ մինչեւ չիջնեք՝ չեմ քշելու: