Իհարկե, դեմ եմ բոլոր տեսակի թանկացումներին, հատկապես, եթե դրանք հիմք չունեն և անօրինական են: Այս մասին, այսիօր՝ փետրվարի 18-ին, Երեւանի կանգառներից մեկում NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղաքացիներից մեկը:
«Ես մեկ-մեկ վճարում եմ, մեկ-մեկ՝ ոչ: Եթե մենակ եմ նստում, ամոթից վճարում եմ, եթե խմբով եմ չեմ վճարում: Սխալ է վճարելը, պետք է միասնական լինենք, բայց միասնական չենք: Քանի որ կան վճարողներ, չվճարողները նրանց մոտ ամաչում են: Պետք է ոչ ոք չվճարի:
Խոսում են, բողոքում են, բայց բարձրանում են ավտոբուս ու վճարում են: Ոնց որ ինադու անեն: Դե եթե իրենց ձեռք է տալիս թանկացումը, թող վճարեն: Այս հասարակության համար անիմաստ էլ եմ գտնում պայքարելը, հասարակությունը չի հասկանում, որ սա արվում է հօգուտ իրեն»,-ասաց կինը՝ հավելելով, որ մի քանի օր առաջ միջադեպ է գրանցվել իր ներկայությամբ, վարորդն իջեցրել է 4 կանանց՝ չվճարելու համար. «Որպեսզի մյուսները չտուժեն, մենք իջել ենք:
Թող իշխանություններն ուշքի գան, հասկանան՝ ինչ են անում եւ հնարավորինս ծառայեն իրենց ազգին, ոչ թե ազգը ծառայեցնեն իրենց»,-ասաց նա:




























